top of page

«10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում ՀՀ տարածքում տնկվել է ավելի քան 150 հազար տնկի

  • May 20, 2021
  • 1 min read


«10 միլիոն ծառ» բնապահպանական նախաձեռնության շրջանակում Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում տնկվել է 156 հազար 600 ծառ: Այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արթուր Պետրոսյանը:


«10 միլիոն ծառ» բնապահպանական նախաձեռնությունը մեկնարկել է 2020 թվականին, սակայն հաշվի առնելով համավարակով պայմանավորված իրավիճակը, ինչպես նաև սեպտեմբերին սկսված պատերազմը, որոշում էր կայացվել սահմանված թիրախին հասնելու համար տեղափոխել ժամկետը 2021 թվականի վերջ:


Պետրոսյանը նաև ընդգծել է, որ 2021 թվականի աշնանը պետական բյուջեի ֆինանսավորմամբ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում տնկման աշխատանքների կատարման համար նախատեսվում է օգտագործել շուրջ 200 հազար հատ տնկանյութ:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page