top of page

50 պայմանագրային զինծառայող ազատման դիմում է գրել

  • Jun 15, 2021
  • 1 min read



Այս օրերին ժամկետային զինծառայողները զանգվածաբար աշխատանքից ազատվելու դիմումներ են գրում։ Այդ մասին տեղեկացնում է «Ժողովուրդ» օրաթերթը։


«Մինչ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսում է բանակում բարեփոխումներ իրականացնելու, պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը բարձրացնելու մասին, այս օրերին զանգվածային դիմումներ կան։ Զինվորականները դժգոհում են, քանի որ չկան տարրական պայմաններ՝ ո՛չ գիշերակաց, ո՛չ սնունդ, ո՛չ էլ անգամ զուգարան։ Այս ամենի հետ մեկտեղ քիչ է աշխատավարձը։ Գոնե այս հարցերը լուծվեն, իշխանությունները նախընտրական խոստումներ են տալիս, իսկ բանակը դատարկվում է։ Այս օրերին պայմանագրային զինծառայողները՝ մոտ 50 հոգի, արդեն դիմում են գրել»,- նշում է թերթը։


Գեղարքունիքի կորպուսի հրամանատար Հարությունյանը հաստատել է, որ նման դիմումներ առկա են։


«Զորացրման զեկուցագրեր ներկայացնելու գործընթացն արդեն 5-6 ամիս է՝ առկա է, բայց դա ծառայության պայմանների հետ կապ չունի։ Այստեղ զուտ աշխատավարձի հարց է, ընտանեկան պայմաններ, և միայն պայմանագրայինը չեն, նաև սպայական կազմն է դիմում գրում։ Մարդիկ վարկեր ունեն, հազար հատ խնդիրներ ունեն՝ ինչպես յուրաքանչյուր քաղաքացի»,- նշեց նա։


Հրամանատարն ընդգծել է, որ, ամեն դեպքում, սահմանային իրավիճակը չէ խնդիրը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page