Ադրբեջանցիները ցանկանում են հնարավորինս դժվարացնել Քարվաճառի հնարավոր ազատագրումը․ Վարդան Ոսկանյան
- May 16, 2021
- 1 min read
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Վերջին օրերի ընթացքում Բաքվի բռնապետի բաշիբոզուկների՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ բաց աղբյուրներում առկա տեղեկատվությունը քարտեզի վրա դիտարկելիս, բացի ամեն ինչից, պարզ է դառնում, որ դրանք հավանաբար նաև միտված են ադրբեջանական ժամանակավոր բռնազավթման մեջ գտնվող Քարվաճառի վերաազատագրումը հնարավորին դժվարացնելուն»։
Ըստ իրանագետ Վարդան Ոսկանյանի՝ Հայաստանի տարածք ադրբեջանցիների վերջին «սողացող ներխուժման» հիմնական նպատակներից մեկն, ամենայն հավանականությամբ, հայկական վերանվաճման մշտական վախի պայմաններում դեպի Արցախ և մասնավորապես Քարվաճառ ձգվող հիմնական մայրուղիներին հնարավորին մոտ տեղակայվելն է, դրանք դիտարկելը և վտանգելը։ Վարդան Ոսկանյանը կարծում է, որ հետագայում անհրաժեշտության դեպքում փորձ կկատարվի կտրելու դրանցով իրականացվելիք թիկունքային մատակարարումները։
Ստորև ներկայացվող քարտեզում իրանագետը ցույց է տալիս, թե որ ճանապարհներն են վտանգնված։ Դա վերաբերում է, թե՛ Մ2 միջպետական մայրուղու Սիսիան-Գորիս և թե՛ Մ11 ճանապարհի Վարդենիս-Արցախի բռնազավթված սահման հատվածներին։

Comentários