Ով ինչով է զբաղված «ՔՊ»-ի թիմում
- Jun 12, 2021
- 1 min read

Ամենալկտի բառապաշարով ու ատելության խոսքով քարոզարշավը, որին «ֆորա» է տալիս Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, միայն նրանը չէ, այլ թիմային է։ ՔՊ կորիզը, որն անխախտ կազմով մասնակցում է քարոզչությանը, եթերների գնում, ֆեյսբուքյան քարոզ տանում։ Այս մասին գրոում է hraparak.am-ը։
Նրանք Ալեն Սիմոնյան, Լիլիթ Մակունց, Արփի Դավոյան, Սուրեն Պապիկյան, Արայիկ Հարությունյան, Նազելի Բաղդասարյան և, իհարկե, Աննա Հակոբյան կազմով են ներկայանում։ Որոշ տեղերում նրանց են միանում նաեւ դրսից ցուցակ ներմուծված թեկնածուները՝ Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան, Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ Քոչարյան, Արեն Մկրտչյան, ԱԺ նախագահ՝ ցուցակի 2-րդ համար Արարատ Միրզոյանը, որն առանձնապես ակտիվ չէ և Փաշինյանին ուղեկցում էր միայն ամսի 10-ին՝ Լոռի այցելության ժամանակ:
Իհարկե, Միրզոյանն իր պասիվությունը փորձեց կոմպենսացնել ծրագրային՝ «Ճեղքել հուսահատությունը, ճանապարհ դեպի ապագա» հոդվածով, որով փորձեց բացատրել վերջին 7 ամիսների իր լռությունը։ «Նախ՝ բոլոր էական հարցերի մասին ճշմարտություններն առանց ինձ էլ բարձրաձայնվել են եւ ոչ մեկ անգամ։ Այդ ճշմարտությունները, ցավոք, արագորեն տարրալուծվել են կեղծիքի ու ստի ամենօրյա հորձանուտում և ջանասիրաբար բարձրացվող քաոսային աղմուկի մեջ, սակայն, վստահաբար, իրենց արմատներն են գտել մեր ժողովրդի ամենատես ու իմաստուն մտքում և անխուսափելիորեն տալու են իրենց պտուղները։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Comments