Search
ԲԴԽ-ն մերժել է Մանվել Գրիգորյանի դստեր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել
- Jun 1, 2021
- 1 min read

Բարձրագույն դատական խորհուրդը երեկ՝ մայիսի 31-ին, մերժել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դստեր՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդությունը։ Այս մասին հայտնեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։
«Խախտվել էին վարույթի ժամկետներ, եւ դատավորը համաձայնվել էր, որ այդ հիմքով մերժվի»,- նշեց Բեքմեզյանը։
Նշենք, որ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն էր ներկայացրել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը։
Comments