Search
Հոկտեմբերի 8-ից կարող եք վճարումներ կատարել ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց. ՀԷՑ
- Oct 8, 2021
- 1 min read

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը իր բաժանորդների տեղեկացնում է.
«Սեպտեմբեր ամսվա ընթացքում սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը հոկտեմբերի 8-ից տեղադրված կլինի ՀՀ բանկային, փոստային բաժանմունքներում և վճարման այլ կետերում:
Հոկտեմբերի 8-ից սկսած, յոթ օրվա ընթացքում, ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց կարող եք կատարել ձեր վճարումները»:
Comments