top of page

Մեր զինվորները, կյանքները վտանգելով, հողը չեն պաշտպանել, որ կառավարությունը նոր զիջումների գնա. ՀՅԴ

  • Oct 31, 2021
  • 1 min read


Ֆրանսիայում նոյեմբերի 8-ին տեղի կունենա բողոքի ակցիա` հայկական հողերը թշնամուն զիջելու դեմ: Այս մասին ասված է «ՀՅԴ Նոր Սերունդ»-ի տարածած հայտարարության մեջ:


«44-օրյա պատերազմի ավարտի մեկամյա տարելիցի շեմին մենք հրավիրում ենք հանդիպման Փարիզում ՀՀ դեսպանատան առջև: Հանուն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, հանուն Արցախի, հանուն Սյունիքի, հանուն հայ ժողովրդի և հանուն հայրենի հողը պաշտպանելիս զոհված մեր զինվորների։


Մենք դեմ ենք մեր հողը թշնամուն զիջելուն և մեր Դատը վաճառքի հանելուն

Ադրբեջանի հետ նոր համաձայնագրի ստորագրման մասին լուրերը մտահոգիչ են, և մենք պետք է լիարժեք համախմբվենք։ Մեր զինվորներն, իրենց կյանքը վտանգելով, հողը չեն պաշտպանել, որպեսզի հետո Կառավարությունը նորանոր զիջումների գնա:


Հանդիպում ենք երկուշաբթի` նոյեմբերի 8-ին, 18:00-ին»:

Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page