top of page

ՏԻՄ պաշտոնյաների նկատմամբ տեղի են ունենում խիստ վտանգավոր միջամտություններ. ՄԻՊ

  • Dec 16, 2021
  • 1 min read

Այն, ինչ վերջին ժամանակներս կատարվում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ, լի է ժողովրդավարության հիմքի՝ ընտրելու և ընտրվելու իրավունքի համար խորքային վտանգներով: Այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:


«ՀՀ քաղաքացիների առաջնային քվեով ընտրված ՏԻՄ պաշտոնյաների նկատմամբ քաղաքական ու իրավապահ գործընթացներով տեղի են ունենում խիստ վտանգավոր միջամտություններ, որոնց առնչությամբ հանրությանը կա՛մ չեն տրվում պատշաճ բացատրություններ, կա՛մ բացատրություններ չեն տրվում, առհասարակ:


Ամեն ինչ գլխավորապես թաքցվում է կա՛մ «քաղաքական գործընթացների», կա՛մ «քրեական ընթացակարգերի» քողով՝ վտանգավոր նախադեպեր ստեղծելով:


Բոլորին հիշեցնում եմ, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու և ընտրվելու իրավունքը երաշխավորված է ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածով և Հայաստանի միջազգային պարտավորություններով:


Ընտրական իրավունքը ժողովրդավարության ձևավորման հիմքերի հիմքն է և վերջ»,- հայտնում է Թաթոյանը:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page