top of page

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են ընդունել Արցախի կարգավորման վերաբերյալ․ Լավրով

  • Dec 2, 2021
  • 1 min read

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ։ Այդ մասին ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքներով լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։


Նա նաև նշել է, որ հայտարարությունը, ի թիվս այլ բաների, ողջունում է Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը։


Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page