top of page

Գազայի հատվածից հայտնել են իսրայելական ավիահարվածի հետևանքով աշխատանքի նախարարության․․․

  • May 16, 2021
  • 1 min read

Իսրայելի ռազմաօդային ուժերն ամբողջովին ավերել են Գազայի հատվածում գտնվող աշխատանքի նախարարության շենքը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով պաղեստինյան անկլավի կառավարության մամուլի ծառայությանը:


Կառավարության խոսնակի հաղորդմամբ՝ իսրայելական ինքնաթիռներն առավոտյան կրակ են բացել Գազայի կենտրոնում գտնվող մի շարք շենքերի ուղղությամբ:


«Հրթիռակոծման հետևանքով աշխատանքի նախարարության շենքն ամբողջովին ավերվել է, սոցիալական զարգացման նախարարության շենքը, ինչպես նաև դրա պահեստներն ու հարակից կառույցները զգալիորեն վնասվել են»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:


Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ իրենց կործանիչը հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի գումարտակի հրամանատարի տան ուղղությամբ:


Իրավիճակն Իսրայելի և Գազայի սահմանին սրվել է մայիսի 10-ին: Իսրայելական ոստիկանության և պաղեստինցիների միջև բախումներն Արևելյան Երուսաղեմում, որոնց համար պատճառ էր դարձել պաղեստինյան ընտանիքների վտարումը, վերաճել են պատերազմական գործողությունների:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page