top of page

Արթուր Խաչատրյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

  • Aug 31, 2021
  • 1 min read


Օգոստոսի 31-ին, ընթանում է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը։


ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ընտրել է «Հայաստան» խմբակցությունը։ Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը նշեց, որ նախագահի տեղակալ առաջադրելու իրավունքը պատկանում է «Հայաստան» խմբակցությանը։


«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու պատգամավոր Արծվիկ Մինասյանը հանձնաժողովի նախագահի տեղակալ առաջադրել էին իրենց խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին։ 4 կողմ, 3 ձեռնպահ, 0 դեմ ձայներով Արթուր Խաչատրյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page