Search
Կրակոց չի արձակվել. ՀՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրը
- Jun 24, 2021
- 1 min read

ՀՀ ՊՆ–ից Sputnik Արմենիային վստահեցրին, որ Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ–ի այն հայտարարությունը, թե հայկական կողմը կրակել է ադրբեջանցիների ուղղությամբ։ «Հերթական ապատեղեկատվությունն է։ Հայկական կողմն ադրբեջանական զինված ուժերի ուղղությամբ կրակոցներ չի արձակել»,– Sputnik Արմենիային ասացին ՊՆ–ից` նշելով, որ այդ հատվածում իրավիճակը խաղաղ է։
Ադրբեջանի ՊՆ–ն այսօր հայտարարել է, թե ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ժամը 14:30-ից Բերդի շրջանի Այգեձոր գյուղի մոտ տեղակայված դիրքերից հրաձգային զինատեսակներից գնդակոծել են ադրբեջանական բանակի ուղղությամբ։
Comments