Search
ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողի համար
- Jun 8, 2021
- 1 min read

Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան` այսօր Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողի հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։ Ներկայացված դիմումի նպատակն է երաշխավորել գերեվարված զինծառայողի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը։
Ինչպես հայտնի է, այսօր պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Comments