Search
ԱԺ-ն 10 մլն դրամ է տրամադրել «100 տուն Արցախում» նախագծին
- Sep 17, 2021
- 1 min read

Ազգային ժողովին հատկացված պետական միջոցներից 10 մլն դրամ է տրամադրվել Հանրային հեռուստաընկերության և «Ապրելու Արցախ» հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող «100 տուն Արցախում» նախագծին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ կայքից:
Պատերազմի հետևանքով տեղահանված և տունը կորցրած արցախցիների համար նախատեսվող տներից մեկը կկառուցվի Ազգային ժողովի կողմից հատկացված գումարով:
Comentários