Search
ԱԱԾ պահեստազորի սպաների միության անդամները հանդիպել են Վեհափառին
- May 28, 2021
- 1 min read

ԱԱԾ պահեստազորի սպաների միության պատվիրակությունը երեկ՝ մայիսի 27-ին, հանդիպում է ունեցել Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, ստացել Վեհափառի հայրապետական օրհնությունը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Արցախի շուրջ ծավալվող զարգացումներին, ահագնացող սահմանային միջադեպերին։ Ազգի հոգևոր միասնության ամրապնդման հարցում, որպես ազգային բացառիկ նշանակության անվտանգային խնդիր, կարևորվել է Հայոց Եկեղեցու ջանքերի շարունակական գործադրումը։
Comments