top of page

«Աբովյան Վերին Պուրակ ՕԿՋ» տարածք ներխուժած քաղաքացու մոտ որևէ նյութ չի հայտնաբերվել



2021թ. հունիսի 24-ին` ժամը 09:00-ի սահմաններում, Երևան քաղաքի «Աբովյան Վերին Պուրակ ՕԿՋ»-ում ծառայություն իրականացնող ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնական պահպանության բաժնի ոստիկանը պահպանվող տարածքի ներսում նկատել է տարեց քաղաքացու, ով ներկայացել է որպես վերահսկողություն իրականացնող աշխատակից և հայտնել, թե, իբր, պատրաստվում է թունավորել ջուրը, արտահայտել բազմաթիվ անհասկանալի մտքեր՝ դրսևորելով ակնհայտորեն անհավասարակշիռ վարքագիծ:


ՔԿ-ից հայտնում են, որ նկատի ունենալով, որ քաղաքացին անհեթեթ, միմյանց չկապակցված և հանցավոր մտքեր է արտահայտել, պարզաբանումներ կատարելու նպատակով ոստիկանը վերջինիս բերման է ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին, որի ընթացքում քաղաքացին իր ձեռքին եղած մետաղյա քանոնով հարվածներ է հասցրել ոստիկանի ձախ ուսին և ձախ ձեռքի դաստակին:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page