top of page

Այս իշխանությունների գլխավոր բնութագիրն անպատասխանատվությունն է․ Տիգրան Աբրահամյան

  • Aug 30, 2021
  • 1 min read


Կա՛մ այս մարդիկ մեզ գիտակցված ձևով են տանում ջախջախման, կա՛մ պարզապես չեն հասկանում՝ ինչ է պետությունը։ Այդ մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։


Նրա խոսքով՝ այս իշխանությունների միակ քայլն իրենց մեղքն ու տապալումներն ուրիշների վրա բարդելն է։


«Աստված չանի, եթե այս իշխանությունը մնա, ապա տասը տարի հետո էլ է իր մեղքը նախկինների վրա բարդելու»,- ասաց նա։


Աբրահամյանի խոսքով` այսօրվա պաշտպանության նախարարը պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր, իսկ մայիսի 12-ին` ԳՇ պետի տեղակալը։


«Հիմա էլ նախարար է, և թշնամին կարողացավ փակել Սյունիքի միջպետական ճանապարհը։ Պաշտպանության նախարարն ի՞նչ է անում` հրապարակում է տարբեր զինատեսակներից կրակելու կադրեր։ Այս իշխանությունների գլխավոր բնութագիրն անպատասխանատվությունն է»,- նշեց նա։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page