Search
Ականի պայթյունից ադրբեջանական ռազմական բեռնատար է պայթել (լուսանկարներ)
- May 27, 2021
- 1 min read

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հայ-ադրբեջանական սահմանին «իրավիճակը սրվել է» այն բանից հետո, երբ երեկ` մայիսի 26-ին, Ադրբեջանի ռազմական բեռնատարը պայթել է ականի վրա: Համաձայն այդ տեղեկությունների, Ադրբեջանի ՊՆ-ին պատկանող ռազմական բեռնատարը, որը ընթացել է «ադրբեջանական դիրքեր մատակարարումներ տանող ճանապարհով, պայթել է ականի վրա։ Ադրբեջանցի զինվորականները կորուստներ են կրել, կան վիրավորներ։


Comments