top of page

Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ ձերբակալված զինծառայողը փախել է հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքից

  • Aug 26, 2021
  • 1 min read

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, թե Մարտակերտում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողը փախել է հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքից:


Գերատեսչության վարկածով՝ զինծառայող Ջամիլ Բաբաևն ինքնակամ լքել է Գյանջայի հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքը և անցել ռուս խաղաղապահների կողմից վերահսկվող տարածք: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել, ընթանում է քննություն։


Սակայն համացանցում տարածված նրա լուսանկարներից պարզ է դառնում, որ սահմանը հատած ադրբեջանցին զրահատանկային զորքերի զինծառայող է։ Համազգեստի վրա երևում է համապատասխան տարբերանշանը։


Մարտակերտում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողը ներկայումս գտնվում է Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունում: Հարուցվել է քրեական գործ՝ սահմանն ապօրինի հատելու, անչափահասների նկատմամբ սպանության սպառնալիքի և լրտեսության ակնհայտ հատկանիշներով, կատարվում է քննություն:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page