Search
Ադրբեջանցիները ներխուժել են մեր տարածք, սահմանազատման ժամանակ խնդիրներ ենք ունենալու․ Օհանյան
- Aug 4, 2021
- 1 min read

Դելիմիտացիայի ու դեմարկացիայի գնում են այն ժամանակ, երբ գոյություն ունեն խաղաղության պայմաններ ու թշնամի երկրները վերածվում են հարևան երկրների. Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Այսօր ադրբեջանցիները ներխուժել են մեր տարածք ու չեն հեռանում, ես համոզված եմ՝ այն ռազմավարական կետերը, որ առանց որևէ պատերազմի՝ բանավոր կերպով հետ ենք քաշվել, հանձնել ենք ադրբեջանցիներին, հետագայում սահմանազատման պարագայում խնդիրներ են առաջացնելու՝ ադրբեջանցիներին հետ շպրտելու մեր սահմաններից», - ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Comentários