Search
Ադրբեջանցի 2 զինծառայող ինքնասպան է եղել
- Sep 7, 2021
- 1 min read

Ադրբեջանցի երկու զինծառայող ինքնասպան է եղել: Ինչպես հաղորդում է ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր, Մեյդան TV համահիմնադիր Հաբիբ Մունտազիրը, ձախ լուսանկարում Բաքվի Բինագադ շրջանի բնակիչ, զինծառայող Մամմադաղ Զաքիրօղլու Մալիկովն է, որը ինքնասպան է եղել Դաշկեսանի շրջանի զորամասում։
Աջ լուսանկարում Էյնալլի գյուղի բնակիչ, զինծառայող Էյման Մամեդովն է, որը ինքնասպանություն է գործել Նախիջևանի զորամասերից մեկում։
Բլոգերը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ինչպես միշտ, շարունակում է լռել զինծառայողների մահվան մասին՝ շարունակելով թաքցնել ադրբեջանական բանակում տիրող իրական պատկերը։
Comments