top of page

«Ադրբեջանցի 500-600 զինվորականներ գտնվում են ՀՀ տարածքում». Նիկոլ Փաշինյան

  • May 20, 2021
  • 1 min read


Օպերատիվ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հատվածներում փոփոխություն չի կրել։ Իրադրությունը շարունակում է մնալ լարված, որովհետև դեռ բավական թվով ադրբեջանցի զինվորականներ գտնվում են ՀՀ տարածքում։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։


«Մոտավորապես 500-600 հոգի գտնվում է տարբեր հատվածներում։ Մեր զինված ուժերի գործողությունների տրամաբանությունը հետևյալն է՝ մարտավարական գործողություններով սահմանափակել ադրբեջանցիների գործողությունների պոտենցիալը։ Քաղաքական առումով մեր խնդիրը հետևյալն է՝ թույլ չտալ, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, այսինքն անել առավելագույնը պատերազմական կամ ռազմական բախման որևէ սցենար բացառելու համար և երկրորդը հասնել նրան, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները լքեն ՀՀ տարածքը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ահռելի դիվանագիտական աշխատանք է արվել և արվում, ինչի կարևոր վկայություններից է նաև այն, որ կառավարության նիստում ԱԳ նախարարության տեղը թափուր է, որովհետև վարչապետի պաշտոնակատարի խոսքով ԱԳՆ բոլոր գործընկերներն այս պահին օպերատիվ զբաղվում են այդ աշխատանքով։


Նիկոլ Փաշինյանն այս պահի դրությամբ կատարված դիվանագիտական աշխատանքն արդյունավետ է գնահատում. «Ոչ միայն ԱԳՆ մեր գործընկերներն են դիվանագիտական աշխատանք տանում այդ ուղղությամբ, այլև ՊՆ-ն, մեր փոխվարչապետերը նույնպես դիվանագիտական աշխատանք են տանում։ Ինչու եմ համարում այդ աշխատանքները հաջողված, որովհետև մեր միջազգային գործընկերները և ՀՀ դիրքորոշումները նույնական են, այն է՝ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության տարածքը։ Սա մի փաստ է, որ արձանագրված է աշխատանքային մակարդակում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page