top of page

Ադրբեջանական զինուժի սողացող էքսպանսիան շարունակական բնույթ է կրելու. վերլուծական

  • May 14, 2021
  • 1 min read


Մամուլը հայտնում է, որ ադրբեջանցիները Հայաստանի պետական սահմանը հատել են նաև Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի շրջակայքում դեռ երկու օր առաջ՝ մայիսի 12–ին։


Ադրբեջանը չհանդիպելով դիմադրության՝ առաջ է շարժվում՝վտանգելով Հայաստանի քաղաքների և գյուղերի անվտանգությունը: Սա խորը մշակված օպերացիա է նրանք ցանկանում են սադրել ռազմական բախումներ՝ հասկանալով, որ այս պահին հայկական կողմը չունի բավարար ռեսուրսներ սահմանների ողջ երկայնքով Ադրբեջանին դիմագրավելու համար: Ռազմական բախումները կարող են խաղաքարտ դառնալ Ադրբեջանի ձեռքում այդ թվում ռուսական խաղաղապահներին Արցախից դուրս բերելու և Սյունիքի դեմ լայնածավալ ագրեսիան հիմնավորելու համար՝ Բաքուն casus belli է փնտրում:


Եթե անցկացնենք պատմական զուգահեռներ, ապա 1982թ.-ին Իսրայելն իր հյուսիսային շրջաններն ապահովագրելու համար իրականացրեց «Խաղաղություն Գալիլեային» («Мир Галилеe») օպերացիան՝ մտնելով Լիբանանի հարավ և ոչնչացնելով պաղեստինյան զինված խմբավորումներին, ովքեր տարբեր զինատեսակներից հարվածում և սպառնում էին իսրայելական գյուղերին և քաղաքներին:


Հայաստանն ապագայում ստիպված է լինելու ձեռնարկել հատուկ գործողություններ հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝ Գեղարքունիքի, Վայոց Ձորի և հատկապես Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար: Դա նշանակում է ստեղծել ապառազմականացված գոտի Սյունիքից դեպի մերձարաքսյան շրջաններ ընկած հատվածում, որպեսզի Ադրբեջանի զինուժն ուղիղ նշանառության տակ չպահի Սյունիքի քաղաքներն ու գյուղերը: Նշենք, որ Կապանը շրջապատված է ադրբեջանական դիրքերով՝ խրամատներով. նույն ճակատագիրն է սպասվում նաև այլ բնակավայրերին:

Այսօր պետք է մոբիլիզացնել հայոց բանակի ողջ ներուժը սահմանամերձ շրջաններում՝օգտագործելով խորքում գտնվող զորամասերի, ԱԱԾ սահմանապահ զորքերի ներուժն ու զինելով սահմանամերձ շրջանների բնակիչներին: Հակառակ պարագայում Ադրբեջանի զինուժի սողացող էքսպանսիան շարունակական բնույթ է կրելու նաև ապագայում:


Վարդան Վարդանյան

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page