top of page

Զարմանալի եղբայրական սինխրոնությամբ են աշխատում ՀՀ իշխանություններն ու Ադրբեջանը. ԱԺ պատգամավոր

  • Oct 22, 2021
  • 1 min read


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Զարմանալի եղբայրական սինխրոնությամբ են աշխատում ՀՀ իշխանություններն ու Ադրբեջանը։

Մինչ Եվրոպայից լսում ենք, որ ՄԻՊ Արման Թաթոյանը Ա դասի, բարձակարգ, հանրային բացառիկ վստահություն ունեցող պաշտոնյա է/ ինչը մեզ համար անգամ ապացուցելու կարիք չունի/, ԱԽՔ քարտուղարը շտապում է նրան հակահեղափոխական ու ոչ անաչառ անվանել։


Դե, Ադրբեջանում էլ, պարզ է՝ ցնծության մեջ են․ Հայաստանում իրենց պետական շահերի պաշտպանությունը հուսալի ձեռքերում է․․․

Եվ որքա՜ն դժվար է ձեզ՝ ձեզ արժանի բառելով բնութարել ու մնալ նորմատիվ բառապաշարի մեջ։

Ու ես չեմ զարմանա, որ վաղը դաշտային դատարանների/Խունվեյբին, տրոյկա/ մասին մի օրինագիծ բերեք ու 24-ժամյա ռեժիմումում քվեարկեք։ Չեմ զարմանա․․․»:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page