Ամեն ինչ արվեց, որ Ադրբեջանն իրավիճակը համարի բարենպաստ՝ պատերազմով ԼՂ հարցը լուծելու համար.Քոչարյան
- Oct 4, 2021
- 1 min read

Արցախյան 44-օրյա պատերազմի հետ կապված բազում հարցեր կան, որոնք մինչ օրս պատասխան չեն ստացել։ Այդ մասին այսօր հրավիրած ասուլիսին ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։
Հարցերից մեկը, ըստ Ռոբերտ Քոչարյանի, այն է, թե արդյոք անխուսափելի՞ էր պատերազմը, թե՞ այն սկսվել է միտումնավոր՝ քաղաքական միամտությամբ։
«2018 թվականից սկսած՝ ՀՀ կառավարությունն արել է ամեն ինչ, որ Ադրբեջանն իրավիճակը համարի բարենպաստ՝ պատերազմով ԼՂ հարցը լուծելու համար»,- նշեց նա։
Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ երեք տարում երեք տարբեր մոտեցում է ցուցաբերել ՀՀ կառավարությունը բանակցային գործընթացքում։
«Ձևովարվել էր կարծիք, որ ՀՀ կառավարությունը, «շուստրիություն» անելով, փորձում է խուսափել բանակցային գործընթացից»,- նկատեց նա։
Բացի այդ, Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ իշխանությունը վարկաբեկել է բանակը, հասարակությունը բաժանել է սև ու սպիտակի, քաոտիկ կառավարման համակարգ է ստեղծել, փչացրել է հարաբերությունները ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ։
Comments