Search
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել գերեվարված զինծառայող Արթուր Քարտանյանին
- Jun 8, 2021
- 1 min read

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Հայաստանի զինված ուժերի զինծառայող Արթուր Քարտանյանին հայկական կողմին փոխանցելու մասին:
«Լրացուցիչ քննության ընթացքում պարզվել է, որ հունիսի 8-ին Լաչինի շրջանի տարածքում ադրբեջանա-հայկական սահմանին բերման ենթարկված Հայաստանի զինված ուժերի զինծառայող Արթուր Քարտանյանը դիվերսիա իրականացնելու նպատակով չի հայտնվել Ադրբեջանի տարածքում: Պարզվել է, որ նա մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի տարածքում», - «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ին հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից:
Comments