top of page

Որոտանի մի հատվածն Ադրբեջանին է պատկանում, և նրանք որոշակի ներկայություն պետք է ունենան․ Թունյան

  • Sep 13, 2021
  • 1 min read

Տեսականորեն հնարավոր է, որ Որոտանի մի հատվածում Ադրբեջանի ներկայությունը լինի, քանի որ ճանապարհի այդ հատվածն իրենց է պատկանում։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը։


«Որքան տեղյակ եմ, ադրբեջանցիները հայկական ու ռուսական կողմի հետ ունեին պայմանավորվածություն, որ պետք է որոշակի ներկայություն ունենան այնտեղ»,- նշեց նա։


Թունյանը ասաց, որ կանխատեսում չի արել, թե այնպիսի վիճակ կստեղծվի, որ ադրբեջանցիները կկանգնեցնեն երրորդ երկրից մեր երկիր մուտք գործող բեռնատարները։


Մանրամասները՝ տեսանյութում։


Комментарии


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page