top of page

Ադրբեջանը Շուշիից և Աղդամից փորձելու է հարձակվել Ստեփանակերտի վրա

  • Jun 3, 2021
  • 1 min read



Թուրքական մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ բանակցություններ են ընթանում Ադրբեջանում թուրքական Բայրաքթար ԱԹՍ-ների արտադրության շուրջ:


Ադրբեջանն աստիճանաբար անցում է կատարում թուրքական ռազմական արտադրանքին ու փորձում է մի շարք զինատեսակներ արտադրել տեղում, այդ թվում ԱԹՍ-ներ, որոնք ցույց են տվել իրենց արդյունավետությունն արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում:


Ադրբեջանը շարունակում է զինվել՝ պատրաստվելով հաջորդ պատերազմին: Ռուսական խաղաղապահների դուրս բերումից հետո Ադրբեջանն ու Թուրքիան նոր ռազմական ագրեսիա են ձեռնարկելու Արցախի նկատմամբ: Շուշիում ադրբեջանական զորքեր են Աղդամում օրերս բացվել են նոր զորամասեր։ Դա նշանակում է, որ Բաքուն նախապատրաստում է հարձակում Ստեփանակերտի ուղղությամբ:


Շուշին և Աղդամը գտնվում են Ստեփանակերտի հարևանությամբ ադրբեջանական զորքերը հնարավորություն են ունենալու հարձակվել Արցախի մայրաքաղաքի վրա երկու ճակատով:


Ռուսական խաղաղապահների դուրս բերումից հետո, ինչի մասին բազմաթիվ անգամ հայտարարել է Իլհամ Ալիևը։ Ռուսական ռազմական ներկայությունն ընդամենը 5 տարով է և կողմերից մեկի՝ այս դեպքում Ադրբեջանի պահանջով ռուսական զորքերը կարող են դուրս բերվել Արցախից, Ադրբեջանը սկսելու է լայնածավալ պատերազմ՝ Արցախի հարցն մեկընդմիշտ լուծելու համար:


Ադրբեջանական զորքերը՝ Նախիջևանից և մերձարաքսյան շրջաններից կրակի տակ են պահելու Սյունիքում տեղակայված հայկական զորամիավորումներին, իսկ Արցախ մտնող միակ ճանապարհը՝ Լաչինի նեղ միջանցքը նրանք կարող են փակել թե՛ մերձարաքսյան շրջանից, թե՛ Քելբաջարից: Ադրբեջանը Քելբաջարի շրջանը վերածելու է ռազմական հզոր բռունցքի, որն ուղղված է լինելու Արցախի հյուսիսային հատվածներին, Ստեփանակերտին, ՀՀ Գեղարքունիքի, Վայոց Ձորի մարզերին:


Ադրբեջանը փորձելու է օղակի մեջ վերցնել Ստեփանակերտը, կտրել Հայաստան-Արցախ միակ կապը՝ Լաչինի միջանցքը, որտեղ այսօր ռուսական խաղաղապահներն են ու դրանով կանխել Հայաստանից զինված ուժերի մուտքն Արցախ:


Հայաստանը պետք է պատրաստվի լայնածավալ պատերազմի՝ ամրապնդելով սահմանները, արդիականացնելով բանակը, ՀՕՊ համակարգերը,


ԱԹՍ-ների դեմ պայքարելու համար, ինչպես նաև նոր շունչ հաղորդի Արցախի ՊԲ-ի վերակազմավորմանը:

Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page