top of page

Կութում ժամկետային զինծառայողի ծնողները իրենց որդուն են պահանջում. Երկու օր է լուր չունեն

  • May 19, 2021
  • 1 min read


Այսօր ադրբեջանական կողմը տեսանյութ էր տարածել, որտեղ երևում էր, թե ինչպես են ադրբեջանցիները հայ զինծառայողին հալածում, ապա տանում են։ ՀՀ պաշտպանության նախարարությունը ժամեր տևած լռությունից հետո պարզաբանում ներկայացրեց՝ հայտնելով, որ տեսանյութն ուսումնասիրվում է՝ միաժամանակ շեշտելով, որ ֆեյսբուքյան ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածվող տեսանյութը՝ ադրբեջանցի և հայ զինվորականների մասնակցությամբ, առնչություն չունի Սյունիքի և Գեղարքունիքի վերջին դեպքերի հետ։


Այս հրապարակումն ակտիվորեն տարածեցին նաև մի շարք իմքայլական պատգամավորներ, իսկ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն էլ այն «հերթական տեղեկատվական աղբ»-ը համարեց:


Պաշտպանության նախարարությունն ավելի ուշ տարածած մեկ այլ հաղորդագրությամբ հայտնեց, որ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում:


MediaHub.am-ին մանրամասներ են հայտնի դարձել հրապարակված տեսանյութի վերաբերյալ։ Մասնավորապես, մեր աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Կութում։ Վերջինս պայմանագրային զինծառայող է, նախնական տվյալով՝ Տավուշի մարզից։ Տղայի ծնողներն այս պահին Գեղարքունիքի մարզում են, պահանջում են իրենց որդուն։

コメント


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page