top of page

ԱՄՆ-ն սառեցրել է Աֆղանստանի կառավարության միլիարդավոր դոլարների հաշիվները

  • Aug 19, 2021
  • 1 min read

Բայդենի վարչակազմը կիրակի սառեցրել է աֆղանական կառավարության՝ ԱՄՆ բանկային հաշիվներում պահվող պահուստները՝ թալիբների համար արգելափակելով միլիարդավոր դոլարների հասանելիություն, տեղեկացնում է The Washington Post-ը ։


Որոշումն ընդունել են ֆինանսների նախարար Ջանեթ Լ.Ելենը և ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչության պաշտոնյաները։

Անցած հանգստյան օրերին Պետդեպարտամենտը նույնպես մասնակցություն էր ունեցել Սպիտակ տանն այն պաշտոնատար անձանց հետ տեղի ունեցած բանավեճերին, որոնք հետևում էին իրադարձությունների զարգացմանը։


Վարչակազմի ներկայացուցիչը հայտարարել է, որ աֆղանական կառավարության Կենտրոնական բանկի ցանկացած ակտիվ Միացյալ Նահանգներում հասանելի չի լինի թալիբների համար։ Պաշտոնյաները բանավիճել են գաղտնի՝ քննարկելով կառավարության՝ դեռևս չհրապարակած քաղաքականությունը։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page