top of page

Թուրք-ադրբեջանական զորավարժությունները խաթարում են խաղաղություն հաստատելու ջանքերը. ԱԳՆ խոսնակ

  • Sep 7, 2021
  • 1 min read


ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանի պատասխանը հետևյալ հարցին․


Հարց. Ադրբեջանի ՊՆ տեղեկատվություն էր տարածել, համաձայն որի՝ «Լաչինի շրջանում Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժություններ են մեկնարկել»: Խնդրում ենք Ձեր մեկնաբանությունն այս առնչությամբ:


Պատասխան. Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը Հայաստանի ու Արցախի սահմանների և Լաչինի միջանցքի մերձակայքում գնահատում ենք որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն, որը չի համապատասխանում 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն և խաթարում է տարածաշրջանում տևական խաղաղություն, անվտանգություն և կայունություն հաստատելու ջանքերը։

Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page