Ինչու՞ ԱԳ նախարարի ընտրությունը կանգ առավ Արմեն Գրիգորյանի վրա. ովքեր էին թեկնածուները. «Ժողովուրդ»
- Jul 14, 2021
- 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել արտաքին գործերի նախարարի հնարավոր նշանակման որոշման կայացման մասին: ArmLur.am-ը երեկ գրել էր, որ իշխանությունները վերջնական որոշում են կայացրել, և կառավարության ձևավորումից հետո այդ պաշտոնում կնշանակվի ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, չնայած հիմնական թեկնածուներից էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Որոշում է կայացվել, որ Մհեր Գրիգորյանը պետք է շարունակի պաշտոնավարել որպես փոխվարչապետ և ՀՀ սահմանային ու անվտանգային հարցերով հենց նա է զբաղվելու: Ավելին, հենց Գրիգորյանն էլ առանձնապես ցանկություն չի ունեցել գնալ ԱԳ նախարար:
Ի դեպ, հետաքրքիր է, որ Արմեն Գրիգորյանը «նախորդ կյանքում», երբ քաղակտիվիստ էր աշխատում, հակապուտինյան դիրքորոշումներով էր հանդես գալիս, ուստի հետաքրքիր է՝ նրա նշանակումը մեր ռազմավարական եղբոր կողմից ինչպես կընդունվի»:
Comments