top of page

Հայաստանի և Սլովակիայի ԱԳ նախարարները քննարկել են նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի կետերը

  • Sep 14, 2021
  • 1 min read

«Հանդիպման ժամանակ խոսել ենք Ադրբեջանի ագրեսիայի մասին, քննարկել ենք եռակողմ համաձայնագիրն ու Ադրբեջանի՝ դրանք չկատարելու մասին»,- Երևանում Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։


Նա նշեց, որ հանդիպման ժամանակ մատնանշել են ԼՂՀ հարցի խաղաղ բանակցությունների անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ։


Միրզոյանը նաև շնորհակալություն հայտնեց Իվան Կորչոկիին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու համար։


Ավելի վաղ նշել ենք, որ այսօր՝ սեպտեմբերի 14-ին, տեղի է ունեցել Հայաստանի և Սլովակիայի ԱԳ նախարարների հանդիպումը։


Մանրամասները՝ տեսանյութում։


Comentários


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page