top of page

ԱԳ փոխնախարարների ընտրությունը կանգնել է երկու Տիգրանների վրա. «Հրապարակ»

  • Jul 14, 2021
  • 1 min read

«Հրապարակ» օրաթերթը գրում է.


«Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԱԳՆ՝ վարչությունների պետերի հետ քննարկելու ԱԳ նախարար-փոխնախարարների հարցը։ Ըստ մեր աղբյուրի, արդյունքում որոշվել է, որ գոնե 2 փոխնախարարի պաշտոն զբաղեցնելու են դիվանագետներ, ընդ որում՝ ոչ այնքան հայտնի և ոչ այնքան հեղինակավոր։


Ընտրությունը կանգնել է երկու Տիգրանների՝ Տիգրան Սեյրանյանի և Տիգրան Մկրտչյանի վրա։ Տիգրան Սեյրանյանը, որը ՀՅԴ-ական Սպարտակ Սեյրանյանի հորեղբոր որդին է, Չեխիայում և Սլովակիայում մեր դեսպանն էր, այժմ Ուկրաինայում ՀՀ դեսպանն է։ Իսկ Տիգրան Մկրտչյանը ՀՀ դեսպանն էր մերձբալթյան երկրներում, սակայն մարտի 15-ի հրամանագրով հետ է կանչվել և կադրերի ռեզերվում է»:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page