«Արա Այվազյանը Դուշանբեից Երևան ճանապարհին է». ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ
- May 20, 2021
- 1 min read

«Հայաստանի տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերումից հետո միայն հնարավոր կլինի դիտարկել որևէ ձևաչափով և օրակարգով քննարկումների հնարավորությունը»,-այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածք ներխուժելուց հետո ստեղծված իրադրությանն ու հանգուցալուծման ուղղությամբ ընթացող խոսակցություններին:
Ինչ վերաբերում է ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի բացակայությանը կառավարության նիստից, Նաղդալյանը պարզաբանեց, որ պատվիրակությունը Դուշանբեից Երևան վերադառնալու ճանապարհին է:
Նախարարի պաշտոնակատարը Դուշանբե էր մեկնել՝ մասնակցելու ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ի կառավարության նիստում նշեց, որ ստեղծված իրավիճակում դիվանագիտական ահռելի աշխատանք է կատարվել: Նա նախարարի բացակայությունը բացատրեց ընթացող դիվանագիտական աշխատանքով, որը գնահատեց արդյունավետ:
Comments