Search
ԱԳ նախարարի պաշտոնակատարը, տեղակալներն ու մեծ թվով աշխատակիցներ կհեռանան․ «Armlur.am»
- May 20, 2021
- 1 min read

ArmLur.am-ի տեղեկություններով, ԱԳՆ-ում քննարկվում է հարցը, որ եթե վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստորագրի փաստաթուղթը, որն այսօր հրապարակվել է, ապա ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը, տեղակալներն ու մեծ թվով աշխատակիցներ հրաժարականներ են տալու եւ հեռանալու են աշխատանքից։
Նրանք ասում են, որ չեն ցանկանում պատասխանատվություն ստանձնել հող հանձնող իշխանության գործողությունների համար և սերունդներով մնան այդ բեռի տակ։
Նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ասել է, թե տեղյակ չեն բանակցվող փաստաթղթի մասին։
Comentarios