Search
Ահաբեկչության մեջ մեղադրվող հայ ռազմագերիները դատապարտվել են 6 տարվա ազատազրկման
- Jul 29, 2021
- 1 min read

Բաքվում ավարտվել է հայ զինծառայողների ևս 13 հոգանոց խմբի գործով դատավարությունը։ Նրանք դատապարտվել են 6-ական տարվա ազատազրկման։ Հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի առաջ էին կանգնել՝ Եղիշ Հովհաննեսի Աստանյանը, Կարեն Արմենի Արամյանը, Տիգրան Մանիկի Ավագյանը, Գրիգոր Գևորգի Գևորգյանը, Հովսեփ Ռոբերտի Մանուկյանը, Գևորգ Սամվելի Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովիկի Գևորգյանը, Վաղարշակ Աշոտի Ավետիսյանը, Վոլոդյա Գագիկի Հակոբյանը, Անդրանիկ Սրապի Սուքիասյանը, Անդրանիկ Տիգրանի Մանուկյանը, Գրիգոր Սեյրանի Սաղաթերյանը և Էդուարդ Արմենի Կիրակոսյանը։
Հայ ռազմագերիներին անհիմն մեղադրում են ահաբեկչություն կատարելու մեջ։ Պատիժը կրելուց հետո հայ զինծառայողները կարտաքսվեն Ադրբեջանից։
Comentários