top of page

ԱՀ նախագահը «Արցախի հերոս» կոչում է շնորհել Ավետիսյանին, Ալեքսանյանին, Գևորգյանին

  • Sep 4, 2021
  • 1 min read


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած անձնական արիության համար սեպտեմբերի 4-ին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում է շնորհել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Մարտունի Ավետիսյանին, ռազմական գործիչ Արթուր Արտյուշայի Ալեքսանյանին և ցուցաբերած մասնագիտական սխրանքի համար՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի ռազմաբժշկական բաժնի գլխավոր վիրաբույժ, բժշկական ծառայության գնդապետ Սամվել Սոկրատի Գևորգյանին՝ հանձնելով նրանց «Ոսկե արծիվ» շքանշան:


Երկրի ղեկավարն իր խոսքում նշել է, որ ծանր փորձությունից հետո Արցախը գտնվում է ակտիվ վերականգնման շրջանում, և հայրենիքին մատուցած ծառայությունները գնահատելը առաջին հերթին մեր կենսագործունեության շարունակման վառ վկայությունն է: «Մեր օրակարգը չի փոխվել, և այսօր` առավել, քան երբևէ, պետք է համախմբենք մեր բոլոր ուժերը և ջանք ու եռանդ չխնայենք մեր արժանապատիվ ապագայի կերտման համար»,- ասել է նախագահ Հարությունյանը:


Հանդիպման ընթացքում Հայրենիքի պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի և մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության համար շքանշաններով և մեդալներով պարգևատրվել են նաև մի խումբ երախտավորներ:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page