Search
Սյունիք գյուղի մոտակայքում այրվել է ավտոմեքենա
- May 31, 2021
- 1 min read

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 31-ին, ժամը 01:01-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիք գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:18-ին, մարվել՝ 01:26-ին: Այրվել է «VAZ-21010» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Դ․)․ տուժածներ չկան:
Comments