Search
Սևանի մասնավոր տարածքներում հանգստացողները ևս ջրափրկարարների ուշադրության ներքո են. ԱԻՆ
- Aug 5, 2021
- 1 min read

Գեղարքունիքի մարզի Շողակաթ (Շորժա) համայնքի հանրային լողափում ԱԻՆ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրափրկարարները շարունակում են ծառայությունը: Քաղաքացիների և հյուրերի ավտանգությունը հսկվում է շաբաթական 7 օր 24-ժամյա գրաֆիկով, տեղեկացնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Թեև ջրափրկարարների պարտականությունների մեջ մտնում է միայն հանրային նշանակության լողափների անվտանգության հսկողությունը, սակայն մասնավոր տարածքներում հանգստացողները ևս հերթափոխի ուշադրության ներքո են:
Comments