Search
Չպայթած զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտի անտառային գոտիներում. ԱԻՊԾ
- Jun 2, 2021
- 1 min read

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր սակրավորները չպայթած և կյանքի համար վտանգ ներկայացնող զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքների անտառային գոտիներում:
«Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և «The Halo trust» ականազերծող կազմակերպության կողմից Արցախի տարածքից հայտնաբերված ռազմամթերքի ոչնչացման աշխատանքներ նախատեսվում են նաև Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում:
Comments