top of page

Ո՞վ կղեկավարի ԱԺ Արցախի հարցերով մշտական հանձնաժողովը․ «Իրավունք»



«Իրավունք» թերթը գրում է.

«Ի պաշտոնե օրեր անց արդեն ԱԺ ութերորդ գումարման «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ հաշվի առնելով հետընտրական շրջանում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, Արցախին առնչվող բազմաթիվ նոր խնդիրները և մարտահրավերները` անվտանգայինից մինչև սոցիալական, մշակութայինից մինչև տնտեսական, ճիշտ է համարում ԱԺ մշտական հանձնաժողովների շարքում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով:


ՀՀԿ գործադիր մարմնի վերջին նիստում ևս կարևորել է այս հանձնաժողովի ստեղծման և լիարժեք աշխատանքի հարցը: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` «Պատիվ ունեմ» դաշինքն այս հանձնաժողովի նախագահի պաշտոնում հնարավոր թեկնածու է դիտարկում իրենց խմբակցության պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանին, ով եղել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականը:


Այս հարցում առարկություններ չունեն նաեւ «Հայաստան» դաշինքում և հանձնաժողովի ձեւավորվելու դեպքում պատրաստ են սատարել նրա թեկնածությանը»:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page