top of page

Հայտնի է ԱԺ արտահերթ ընտրությունների վերջնարդյունքը

  • Jun 27, 2021
  • 1 min read


Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ հունիսի 27-ին ամփոփեց հունիսի 20-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նախ հիշեցրեց, որ ընտրելու իրավունք ունեցող 2 595 512 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 1 281 997-ը կամ ընտրողների 49.39 տոկոսը: Անվավեր քվեաթերթիկների թիվը 4593 է: Այպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 688 761 քվե կամ ձայների 53.91 տոկոսը, «Հայաստան» դաշինքը՝ 269 481 քվե, կամ ձայների 21.09 տոկոսը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 650 քվե, կամ ձայների 5.22 տոկոսը: «Պատիվ ունեմ» դաշինքը, թեև չի հաղթահարել 7 տոկոսի շեմը, սակայն անցնում է խորհրդարան՝ որպես առավելագույն թվով ձայներ ստացած երրորդ ուժ: Նշենք, որ ընտրություններից հետո 70- ից ավելի ընտրատեղամասերում իրականացվել է ձայների վերահաշվարկ:


Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page