Կայացել է Հայաստանի ու Արցախի ԱԺ նախագահների հանդիպումը
- Aug 9, 2021
- 1 min read

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին:
Ողջույնի խոսքում ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է նոր պաշտոնում Արցախի իր պաշտոնակցի հետ առաջին պաշտոնական հանդիպումն անցկացնելու փաստը: Ալեն Սիմոնյանը նշել է, որ հայկական զույգ պետությունների միջև միասնականությունը հիմնարար արժեք է, որի պահպանումը պետք է մշտապես տեղ գտնի պետական և հանրային ռազմավարական ծրագրերում:
ՀՀ ԱԺ նախագահը նաև հույս հայտնեց, որ երկու խորհրդարանները կշարունակեն արդյունավետ համագործակցել, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, կվերանայվեն փոխգործակցության նախկին պայմանավորվածությունները:
Արցախի ԱԺ նախագահը շեշտադրել է ներկայիս բարդ ժամանակաշրջանի առանձնահատկություններն ու դրանցով պայմանավորված նոր իրողությունների ի հայտ գալու փաստը: Թովմասյանը նաև նշանակալի է համարել խորհրդարանական դիվանագիտության դերը Արցախի միջազգային ճանաչման գործընթացում:
Comments