top of page

Ո՞վ կդառնա ԱԺ նախագահ. «Հրապարակ»



«Հրապարակ» օրաթերթը գրում է.


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում անհամբեր սպասում են վարչության առաջիկա նիստին, որի ընթացքում կորոշվի, թե ինչպես են բաշխվելու առաջիկա պաշտոնները։ Ո՞վքեր են դառնալու ԱԺ նախագահ, փոխնախագահներ, կառավարությունում՝ փոխվարչապետներ, նախարարներ և այլն։


Վարչության անդամների ձայներով կորոշվի, թե ով է ընդունելի թիմի համար հատկապես ԱԺ ղեկավար պաշտոններում։ Ով ամենաշատ ձայներ հավաքի, նրան էլ կընտրեն խորհրդարանի խոսնակի պաշտոնում։ Իսկ թեկնածուները երեքն են․ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը, ում մասին թիմից ասացին՝ օր առաջ ուզում է գլուխն ազատել գործադիրից և տեղափոխվել ավելի հանգիստ գործի, գործող նախագահ Արարատ Միրզոյանը և փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը»:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page