top of page

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 7 հարց

  • Oct 4, 2021
  • 1 min read


ԱԺ խորհուրդը հոկտեմբերի 4-ին քննարկել և հաստատել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ ՄԽՎ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատվիրակությունների կազմերը. ԱՊՀ ՄԽՎ-ում և ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունները կղեկավարի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:


ՀՀ ԱԺ խորհրդի նիստը վարել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:


Փոփոխություն է կատարվել ԱԺ խորհրդի որոշման մեջ, որի համաձայն՝ ՍԾՏՀ ԽՎ-ում «Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանին կփոխարինի նույն խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը:


Խորհրդի նիստում քննարկվել և հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և հոկտեմբերի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 7 հարց:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page