Search
Մեկնարկում է ԱԺ նիստը․ օրակարգում 3 հարց է
- Sep 13, 2021
- 1 min read

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստն է մեկնարկում։ Օրակարգում երեք հարց է, որոնցից մեկը Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրությունն է։ Երեք թեկնածուներն են՝ Հովսեփ Բեդևյանը, Հրաչ Այվազյանը և Լիանա Հակոբյանը։
ԱԺ այսօրվա նիստում քննարկվելու է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդումը։ Այսօր կընտրեն նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ: Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Մարիամ Գալստյանի թեկնածությունը:
Commentaires