ԱԺ-ն, ՊՆ-ն և Երևանի քաղաքապետարանը՝ «Ժանգոտ կողպեքի» մրցանակակիրներ

ՀՀ Ազգային ժողովը, պաշտպանության նախարարությունը և Երևանի քաղաքապետարանն այսօր արժանացան «Ժանգոտ կողպեք» մրցանակի։ Այդ կառույցներն ամենալղոզվածն են արձագանքել լրագրողների հարցումներին, տվել են ոչ միանշանակ պատասխաններ։
Նշենք, որ այս մրցանակին են արժանանում տեղեկատվության ազատության վատագույն փորձ դրսևորած պետական և հասարակական կառույցները։ Մրցանակաբաշխությունն անցկացնում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը՝ ամեն տարի։ ։
Հատկանշական է, որ Երևանի քաղաքապետարանը 2007 թվականին ստացել էր «Ոսկե բանալի» մրցանակ, որը շնորհվում է տեղեկատվության ազատության լավագույն փորձ դրսևորած պետական և հասարակական կառույցներին։
Opmerkingen