top of page

Լրագրողների ազատ տեղաշարժն ԱԺ-ում վերահսկում են անվտանգության աշխատակիցները

  • Aug 2, 2021
  • 1 min read


ՀՀ ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանը սկսվել է լրագրողների տեղաշարժի սահմանափակումներով: Ամենուր անվտանգության աշխատակիցներ են։ Բացի այդ, լրագրողներին արգելում են լինել որոշ տարածքներում: Նրանց արգելված է անցնել այն միջանցքով, որտեղ  իշխանական ՔՊ ֆրակցիան է տեղակայված:


Ավելի վաղ ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրառում էր արել ֆեյսբուքյան էջում, որում ասվում է, որ ինքը դիմել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին և ստացել է պատասխան գրություն՝ «ՀՀ Ազգային ժողովում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու վերաբերյալ որևէ որոշում չկա»։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page