Search
Ի՞նչ է անելու 8-րդ գումարման խորհրդարանն այսօր
- Aug 2, 2021
- 1 min read

Քիչ անց կմեկնարկի 8-րդ գումարման ԱԺ առաջին նիստը։ Նոր ձևավորված խորհրդարանն այսօր՝ օգոստոսի 2-ին, պետք է ԱԺ հաշվիչ հանձնախումբ ստեղծի, ընտրի ԱԺ նախագահ և երեք տեղակալներ, ստեղծի մշտական հանձնաժողովներ, նշանակի այդ հանձնաժողովների նախագահներին, ընդունի կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագիծ, ապա նաև քննարկի կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը։
Հունիսի 20-ին Հայաստանում անցկացվեցին ԱԺ արտահերթ ընտրություններ։ Խորհրդարան են անցել քաղաքական երեք ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 71, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ»-ը՝ 7 մանդատով։
Comments